Գյումրիում տապալվել է աշուղներ Ջիվանի և Շերամի քանդակը
ԱՐԽԻՎ
Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել է Կենտրոնական զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն եւ Շերամին նվիրված արձանախումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի աշխատանքը լուրջ վնասներ է կրել ու դեֆորմացվել, վնասվել են հիմնականում արձանների ձեռքերի ու ոտքերի հատվածները:
Ոստիկնությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի գիշերը' ժամը 03:04-i սահմաններում: «Օպել» մակնիշի մեքենան բախվել է քանդակին և վնասել այն: Արձանի կրած վնասի չափի մասին կհստակեցվի ավելի լուրջ ուսումնասիրությունից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)