Պուտինը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը
ԱՐԽԻՎ
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, ինչպես նաև ցավակցել է Թուրքիայի ժողովրդին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վլադիմիր Պուտինը ամենավճռական ձևով դատապարտում է Անկարայի անմարդկային ահաբեկչությունը։ Ռուսաստանի նախագահը մարդկային բազմաթիվ զոհերի կապակցությամբ վշտակցում է թուրք ժողովրդին, որը ենթարկվել է ահաբեկիչների հերթական հարձակմանը։
Նա խորապես ցավակցում է բոլոր նրանց, ովքեր իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրել են այդ ահաբեկչության հետևանքով և տուժածներին մաղթում է շուտափույթ կազդուրում»,- տեղեկացրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն