Ամերիկյան հետախուզությունը Թուրքիայում նոր ահաբեկչություն է կանխատեսել
ԱՐԽԻՎ
Թուրքիայում ԱՄՆ կապիտալ ունեցող ձեռնարկություններին հետախուզական հատուկ գրություն է ուղարկվել՝ նախազգուշացնելով նոր հնարավոր ահաբեկչության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական HaberTurk-ը, ենթադրվում է, որ նոր ահաբեկչությունը կիրականացվի մարտի 20-ին:
Ուղարկված գրության մեջ հորդորվում է այս ընթացքում հեռու մնալ պետական, կառավարական, զինվորական կառույցներից, զբոսաշրջային վայրերից, քանի որ դրանք կարող են թիրախներ լինել ահաբեկիչների համար:
Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քան հարյուրը վիրավորվել են, ընդ որում՝ 15-ի վիճակը ծանր է:
Ահաբեկչությունից հետո հայտնի էր դարձել, որ ամերիկյան հետախուզությունը նախապես հայտնել էր հնարավոր ահաբեկչական սպառնալիքի մասին:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը