ԱՄՆ-ում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Լլոյդ Շեփլին
ԱՐԽԻՎ
92 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել է ամերիկացի մաթեմատիկոս, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Լլոյդ Սթաուել Շեփլին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Washington Post թերթը:
Թերթի տվյալներով՝ շուկաների կայուն բաշխման և կազմակերպման տեսության բնագավառի աշխատությունների հեղինակը մահացել է մարտի 12-ին Թուսոն քաղաքում (Արիզոնայի նահանգ): Ինչպես նշել է հրատարակությունը՝ վկայակոչելով Շեփլիի որդուն, մաթեմատիկոսը մահացել է ազդրի կոտրվածքից հետո առաջացած բարդությունների հետևանքով:
Լլոյդ Սթաուել Շեփլին ծնվել է 1923 թվականի հունիսի 2-ին: 2012 թվականին Քրիստոֆեր Սիմսի հետ համատեղ ստացել է տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակ: Շեփլին մեծ ավանդ է ներդրել տեսական և տնտեսական տնտեսագիտության բնագավառում, համարվում է «խաղերի տեսության տիտաններից» մեկը, հավելել է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)