ՄԻՊ գրասենյակը 100 հեռախոսային ահազանգ է ստացել
ԱՐԽԻՎ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս պահի դրությամբ ընտրությունների հետ կապված 100 հեռախոսային ահազանգ է ստացել, որոնցից 25-ը վերաբերում են ընտրախախտումներին: Դրանցից մեկը վերաբերվել է Տավուշի մարզի տեղամասերից մեկում բացահայտ ընտրակաշառք բաժանելուն, իսկ մնացածը վերաբերվում են անձնագրերում ֆիքսվող եռանկյունի կնիքներին:
ՄԻՊ գրասենյակի 22 խմբեր մեքենաներով գտնվում են ընտրատեղամասերում, բացի դրանից գրասենյակի 30 հոգանոց խումբը պատրաստ սպասում է կոնկրետ ահազանգերի ու բողոքների հասցեներով մեկնելու համար:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի