Ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին «Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոց Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը Իրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ 24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարով «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿ Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է Պուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը 

Սերժ Սարգսյանը Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը

ԱՐԽԻՎ

Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1958թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին' Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ:

Նախագահ Անաստասիադիսը շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ խաչքար հուշարձանն արտացոլում է հայ և կիպրացի ժողովուրդների, երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Կիպրոսի միջև անքակտելի կապը. «Մեր ժողովուրդները, որ զոհ են դարձել նույն հանցագործություններին, պայքարել և պայքարում են միջազգային ասպարեզում հանուն իրենց իրավունքների և արժեքների պահպանման: Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այդ ոճրագործությունը: Մեր երկրներն ու ժողովուրդները, իմ ընկեր'Հայաստանի Հանրապետության պարոն Նախագահ, հավատարիմ են միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում' ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, խաղաղությամբ խնդիրների լուծմանը և իրենց ապագան որոշում են' հարգանքով վերաբերելով մարդու իրավունքներին: Հայ ժողովրդի այն զավակները, որոնք հարյուր տարի առաջ ցեղասպանությունից փախչելով հաստատվեցին Կիպրոսում, այսօր Կիպրոսի հասարակության ակտիվ և շատ կարևոր մաս են կազմում' միևնույն ժամանակ պահպանելով իրենց լեզուն, ինքնությունը, ավանդույթները և հարգանքով վերաբերելով իրենց ծագմանը, իրենց երկրին ու նաև այն երկրին, որն ընդունեց իրենց: Մենք հպարտ ենք, որ նրանք մեր հասարակության մաս են կազմում:

Կիպրոսը և Հայաստանը շարունակում են զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ միավորելով ուժերը երկու ժողովուրդների կողմից հանուն արդարության տարվող իրենց պայքարում հաղթանակ արձանագրելու համար: Այսօրվա այս հուշարձանի բացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է բոլորին այն խորը և պատմական բարեկամական հարաբերությունների մասին, որոնք առկա են մեր ժողովուրդների միջև»,-ասել է Նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

ՀՀ Նախագահը խորհրդանշական է համարել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից պուրակում տեղադրված' հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ժառանգության ամենայուրօրինակ հորինվածքների մեկի՝ խաչքարի ընտրու¬թյունը որպես նվեր և նշել, որ այն այսուհետ Կիպրոսի ժողովրդին ու Կիպրոս այցելող օտարազգիներին կներկայացնի Հայաստանն ու հայ ժողովրդին և կհանդիսանա հայ-կիպրական եղբայրության խոսուն վկան: Այն նաև ահազանգ կհնչեցնի, որ մշակութային ցանկացած դրսևորման դեմ ոտնձգություն ոճիր է մարդկության հանդեպ և կպատգամի միասնականություն աշխարհի առաջադեմ մարդկությանը՝ պայքարելու պատմության ու մշակույթի ինքնատիպ կրիչ հանդիսացող կոթողներին սպառնացող բիրտ ուժի դեմ. «Հայ ժողովրդի հոգևոր արժեքների և քրիստոնեական ոգու խորհրդանիշ դարձած արվեստի այս գլուխգործոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում:

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված է ավելի քան 10 հազար խաչքար, և դրանցից յուրաքանչյուրը եզակի է իր հորինվածքով և տարբերվող զարդանախշերով:

Մեզ՝ հայերիս համար, խաչը, եկեղեցին բացառիկ պատմական դերակա-տարություն են ունեցել։ Պետականության երկարատև բացակայության պայմաններում եկեղեցին հաճախ ստանձնել է պետության դերը, համախմբելով մեր ժողովրդին, իսկ խաչքարը՝ փայփայել ու պահպանել հայ ինքնությունը, ինչն էլ մեզ 25 տարի առաջ հնարավորություն տվեց վերակերտել մեր անկախ պետականությունը:

Ուստի բարեկամ կիպրացի ժողովրդին այս խորհրդանշական նվերի ընտրու-թյունը պատահական չէր: Ոգեղենն ու նյութականը՝ խաչն ու քարը միավորվել ու ոգի են ստացել՝ ամփոփելով մեր պատմությունը, մշակույթը, հավատքը, հոգեկերտվածքը, մտածողությունը: Եթե մեկտեղենք աշխարհով մեկ սփռված բոլոր խաչքարերը, կստանանք թերևս հայ ժողովրդի քրիստոնեական շրջանի ողջ անցած ուղին:

Պատմության ընթացքում արարված յուրաքանչյուր խաչքար խոսում է առանց բառերի, պատմում՝ մեր պատմության փառապանծ էջերի ու ձախողումների մասին, վերելքների ու անկումների մասին: Դրանց շարքերում կան այնպիսիք, որ ցայսօր կանգուն են մայրենի հողում՝ որպես Հայոց պետականության դարավոր վկաներ, կան այնպիսիք, որ սփռված են աշխարհի տարբեր երկրներում՝ կրելով մեր ազգի հիշողությունը: Կան և այնպիսիք, որ մարտնչել են զինվորների պես, ինչպես ավերումից փրկված արցախյան խաչքարերը: Եղել են, ցավոք, և այնպիսիք, որոնք ոչնչացվել են բարբարոսաբար, ինչպիսիք են Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում ոչնչացված 3000 խաչքարերը:

Այստեղ տեղադրված այս հիասքանչ նմուշը կրկնօրինակն է ոչնչացված այդ խաչքարերից մեկի, որը թվագրվում է 16-րդ դարին: Այն ոչնչացվել է, բայց վերածնվել՝ ոչնչացվել է քարը, բայց ոչ երբեք խաչը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել
Ամենադիտված