Պենտագոն. ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիան լքել են քիչ թվով ռուսական ինքնաթիռներ
ԱՐԽԻՎ
Ամերիկյան զինվորական հրամանատարությունը կարծում է, որ դեռևս քիչ քանակով ռուսական ռազմական ինքնաթիռներ են լքել Սիրիայի տարածքը, սակայն դրանց դուրսբերումը շարունակվում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող զորքի խմբի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:
Նա նշել է, որ 8-10 ռուսական ինքնաթիռ է լքել տարածքը, իսկ այլ ռուսական ինքնաթիռներ շարունակում են թռիչքները: Ամերիկյան ներկայացուցիչն ընդգծել է, որ իրենք շարունակում են հետևել ռուսական զորքերի դուրսբերմանը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը