Աշխատանքային օրը տեղափոխվեց
ԱՐԽԻՎ
Այսօր կառավարության հերթական նիստում որոշվեց մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2-ը՝ շաբաթ օրը:
Աշխատանքային օրը տեղափոխելու որոշումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին' Սբ. Հարության տոնի' մարտի 27-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան