ԱՄՆ-ի պետքարտուղարի Մոսկվա այցը պլանավորված է մարտի 22-ին. աղբյուր
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցը նշանակված է մարտի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն «ամենայն հավանականությամբ, Մոսկվա կուղևորվի հաջորդ երեքշաբթի»: Դա նշանակում է, որ, երկու մայրաքաղաքների միջեւ ժամանակային տարբերության հաշվառմամբ, որը կազմում է յոթ ժամ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ռուսաստանի ղեկավարության կողմից կընդունվի մարտի 23-ին:
ԱՄՆ-ի պետքարտուղարն ավելի վաղ ելույթ ունենալով լրագրողների առջև, հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա՝ «քննարկելու, թե ինչպես մենք կարող ենք արդյունավետ կերպով առաջ մղել քաղաքական գործընթացը Սիրիայում և փորձել օգտվել ներկա նպաստավոր պահից»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)