Ավստրալիայում պիցցա բաժանող ռոբոտ է հայտնվել
ԱՐԽԻՎ
Domino’s Pizza ընկերության Ավստրալիայի բաժանմունքը ներկայացրել Է պիցցա բաժանող լիովին ավտոմատ ռոբոտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռոբոտը հանդերձված Է չորս անիվներով եւ կարող Է զարգացնել ժամում 20 կիլոմետր արագություն: Այն ծրագրավորված Է սոսկ մայթերով եւ հեծանվաուղղյակներով երթեւեկության համար՝ առանց երթեւեկելի մաս դուրս գալու:
Ռոբոտը կարող Է ինքը գտնել պատվիրատուի տունը եւ այնտեղ հասնել GPS-նավիգացիա համակարգի միջոցով: Անցորդներին եւ զանազան արգելքներ շրջանցելուն նրան օգնում են բազմաթիվ լազերային սենսորները: Փոխադրման ժամանակ պիցցան գտնվում Է տաքացվող հատուկ բաժանմունքում:
Ռոբոտի ժամանումից հետո գնորդը պետք Է անհրաժեշտ գումարը դնի դրա դրամընդունիչում, գրանցի կոդը, որն ստացել Է պատվերը ձեւակերպելիս: Դրանից հետո ռոբոտը կբացի բեռնային բաժանմունքը եւ թույլ կտա այնտեղից վերցնել պատվերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)