Կրեմլը հաստատել է մարտի 23-ին Պուտինի և Քերիի հանդիպումը
ԱՐԽԻՎ
Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև պլանավորվող հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին պատմել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրոք կայանալու է Քերիի և Պուտինի հանդիպումը,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը:- Պետքարտուղարը և ԱԳ նախարարը նախագահին կտեղեկացնեն իրենց շփումների մասին: Եվ, հավանաբար, նախագահի հետ զրույցի ընթացքում կարծարծվի հարցերի բավականին լայն շրջանակ»:
Պեսկովը ճշտել է, որ օրակարգում առաջին հերթին կլինեն Սիրիային և Ուկրաինային վերաբերող թեմաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)