Պետությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ԱՐԽԻՎ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, այս մասին նշվում է կազմակերպության կայքում:
Միաժամանակ Բորդյուժան իր ցավակցությունն է հայտնել Բելգիայի ժողովրդին ու կառավարությանը՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության բազում զոհերի հետ կապված:
«Այսօր ահաբեկչությունը դարձել է ամենատարածված բարբարոսական գործիքներից մեկը, որն օգտագործվում է ծայրահեղական ուժերի կողմից իրենց նպատակներին հասնելու համար: Դրանք ուղղված են տարբեր տարածաշրջաններում ու աշխարհում կայունության խաթարմանը՝ ի հակառակ միջազգային իրավունքի ու համամարդկային արժեքների»,- նշել է նա:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս ավելի քան 150-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:
Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)