Վլադիմիր Գասպարյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Գորիսի բաժնի պետի լիազորությունները
ԱՐԽԻՎ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչեւ ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները: Այդ մասին հայտնելէ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով, Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը:
Նշենք, որ Գորիսի ոստիկանապետի անունը շրջանառվում է մի ծեծկռտուքի դեպքով։ Ըստ մամուլի, նա մարտի 8-ին հյուրանոցի մոտ ծեծել էր իր տեղակալի եղբորը, ապա քրգործ հարուցել նրա դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)