Բրյուսելում ահաբեկչությունից հետո բացվել են դպրոցները
ԱՐԽԻՎ
Բելգիայի մայրաքաղաքում մարտի 23-ի առավոտյան բացվել են դպրոցները, չնայած այն բանին, որ քաղաքում և ամբողջ երկրում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի չորրորդ՝ ամենաբարձր մակարդակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը:
«Այսօր առավոտյան բացվել են բոլոր դպրոցները: Մենք ստացել ենք երեխաների անվտանգության բոլոր անհրաժեշտ երաշխիքները»,- նշել է նա:
Դպրոցների պահպանությունն ուժեղացված է ոստիկանության կողմից:
Մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, ևս ավելի քան 200 հոգի վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)