Մոսկվան մեղադրել է Անկարային
ԱՐԽԻՎ
Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով քրդական կազմակերպություններին ճնշելու մեջ:
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, մարտի 23-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգել Լավրովը հայտարարել է, որ 2015 թվականի սեպտեմբերին Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններ սկսելուց հետո Թուրքիա-Սիրիա սահմանով նավթի անօրինական փոխադրումները կտրուկ պակասել են:
Սերգեյ Լավրովը կոչ է արել իրականացնել ՄԱԿ-ի բանաձեւերը, որոնցով պահանջվում է դադարեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայում եւ արգելվում նավթի առեւտուրն այդ խմբավոման հետ:
Ռուսաստանն ավելի վաղ բացահայտել է, որ Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի կողմից վերահսկվող նավթահանքերից նավթը միջազգային շուկաներ է փոխադրվում Թուրքիայի տարածքով: Սիրիայում գտնվող ՌԴ օդուժը կործանիչ հարվածներ էր հասցրել իսլամիստների նավթամբարներին եւ թուրքական բեռնատարների հավաքատեղիներին, որոնք ԻՊ-ի նավթը փոխադրում էին Թուրքիա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)