Բրյուսելում գտնվող հայ պատգամավորները դիտարկում են Ֆրանկֆուրտով Երևան վերադառնալու տարբերակը
ԱՐԽԻՎ
Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակության անդամները ուղիներ են փնտրում Երևան վերադառնալու համար, քանի որ Բելգիայի օդանավակայանը փակ է անորոշ ժամանակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը հայտնել է, որ ամենահավանական տարբերակը Ֆրանկֆուրտ մեկնելն է, որտեղից էլ Մոսկվայով կհասնեն Երևան :
«Ամենահավանական տարբերակն այն է, որ կմեկնենք Ֆրանկֆուրտ, այնտեղից Մոսկվա, որպեսզի կարողանանք մեր Մոսկվա-Երևան տոմսի մասը օգտագործենք: Վերջնական տոմսերն ամրագրելուց հետո պարզ կլինի, թե երբ պետք է մեկնենք, որ հասցնենք»,- ասաց պատգամավորը:
Թևան Պողոսյանը նաև հավելեց, որ Բրյուսելից, հավանաբար, դուրս կգան մարտի 24-ի վաղ առավոտյան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)