ԱՄՆ-ում մահացել է հայտնի դերասան Քեն Հովարդը
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ում վախճանվել է հայտնի դերասան Քեն Հովարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Միացյալ Նահանգների կինոդերասանների գիլդիայի և հեռուստառադիոարտիստների ֆեդերացիայի կայքը:
Հովարդը 71 տարեկան հասակում մարտի 23-ին մահացել է Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող իր տանը:
Դերասանը հայտնի է «1776» ֆիլմում խաղացած իր դերով, որտեղ նա մարմնավորել է ԱՄՆ-ի նախագահ Թոմաս Ջեֆերսոնին, ինչպես նաև «Մամխի թփուտում երգողները» սերիալից: Նա «Թոնի» թատերական մրցանակի և «Էմմի» հեռուստատեսային պարգևի դափնեկիր է: Հովարդը 2009 և 2011 թվականներին գլխավորել է կինոդերասանների գիլդիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)