Անթալիայում PKK-ի անդամներ են ձերբակալվել
ԱՐԽԻՎ
Թուրքիայի իրավապահ մարմինները շարունակում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների ձերբակալությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս անգամ թուրք իրավապահները ձերբակալություններ են իրականացրել Անթալիայում:
Թուրքիայի և Շվեդիայի ազգային հավաքականների հանդիպումից առաջ իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 11 մարդ, ովքեր կասկածվում են PKK-ի հետ կապ ունենալու մեջ:
Մարտի 25-ի երեկոյան հենց Անթալիայում են հանդիպելու ֆուտբոլի Թուրքիայի և Շվեդիայի ազգային հավաքականները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն