Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը լրագրողներին ներկայացրել է Զատկի խորհուրդը
ԱՐԽԻՎ
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Սուրբ Զատկի հետ կապված խորհրդարանի լրագրողներին ներկած ձվեր ու Զատիկի թխվածք է հյուրասիրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Sondakika կայքի հայտնել է, որ CHP-ի հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ քրիստոնյաները մարտի 27-ին նշելու են Սուրբ Հարության տոնը, որի ուրախությունը ցանկանում է կիսել լրագրողների ու մյուս պատգամավորների հետ։
Խոսքի վերջում Սելինա Դողանը ներկած ձվեր ու Զատկի թխվածք է հյուրասիրել լրագրողներին եւ ձու «կռվացրել» իր գործընկերներից մեկի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)