Հայաստանը միջազգային կառույցներից հասցեական գնահատական է ակնկալում Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին
ԱՐԽԻՎ
Ադրբեջանն ակնհայտորեն անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը և զինադադարի խախտումները դադարեցնելու քայլ անելու փոխարեն ավելի է սրում իրավիճակը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Դա ընդունելի չէ, դատապարտելի է: Մենք տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ մշտապես նշել ենք, որ դա անթույլատրելի է: Գոնե անընդունելի է, որ թե Հարության տոնին, թե Նովրուզին ընդառաջ ադրբեջանական կողմը ոչ միայն չընդունեց հրադադարը խստորեն պահպանելու Անջեյ Կասպրշիկի կոչը, այլ ավելի լարեց իրավիճակը»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ միջազգային կառույցներն էլ պետք է իրենց հայտարարություններում առավել հասցեական գնահատականներ հնչեցնեն և տեսնեն, թե ով է իրականում խախտում զինադադարը և ով է իրականում ցանկանում խնդրը լուծել ռազմական ճանապարհով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)