Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարարի հետ
ԱՐԽԻՎ
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մարտի 23-ին հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Վարդանյանը և նախարար Ջանելիձեն քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ ներկայում աշխարհում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակում Հայաստանի և Վրաստանի միջև պատմական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունները առանձնակի նշանակություն են ձեռք բերում:
Հանդիպմանը նաև քննարկվեցին Վրաստանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)