ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Էդ Ռոյսին է հանձնել նախագահի պարգևը
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված «Մխիթար Գոշ» մեդալը: Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից, Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ:
Նա արդյունավետ քննարկումներ է ունեցել կոնգրեսականներ Ջոն Շիմկուսի (Իլինոիս նահանգ) և Ջուդի Չուի (Կալիֆորնիա) հետ, ապա հանձնել է Ռոյսի մեդալը: ԱՄՆ կոնգրեսականը նման պատվի է արժանացել Հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)