Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ 24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարով «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿ Սի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի է Պուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտը Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ Կարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմ Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն 

Դատարանում հրապարակվեցին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում Պերմյակովի անձնական գրառումները

ԱՐԽԻՎ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստի ընթացքում հրապարակվեցին ռուսական կողմի արված հոգեբուժական-հոգեբանական համալիր փորձաքննության արդյունքները: Ավելի ուշ կհրապարակվեն նաև հայ մասնագետների արդյունքները: Այս դատական նիստի ընթացքում հրապարակվեցին նաև ռուսական կողմի ձեռք բերած Պերմյակովի «Օդնոկլասնիկի» սոցիալ ական ցանցում արված անձնական գրառումները: Պերմյակովը այդ գրառումներում իր մորը, եղբորը, մյուս հարազատներին ինչպես նաև ընկերներին պատմում է անհավատալի ու երևակայական պատմություններ պատերազմների մասին:

Հատված տարբեր գրառումներից՝ «..նորմալ եմ եղբայր, այսօր կրկին պատերազմում էի, ճակատիս գնդակ եմ ստացել, այստեղ տանկ ունեմ, գամ տուն 1 ավտո էլ տանը կգնեմ: 184 զինվորի եմ ղեկավարում, շուտով սերժանտ են տալու...Ողջույն, տանկս խփել են, ես մարդասպան եմ, ոչնչացրել եմ թշնամական 2 զրահամեքենա ու 1 բեռնատար, իսկ դրանից հետո ինձ ռմբակոծեցին, երբ խփեցին, տուն ուզեցի...Ես զզվել եմ պատերազմներից, ես չեղյալ եմ հայտարարել պայմանագիրն ու ուզում եմ տուն վերադառնալ»:

Ընթերցվեց նաև Պերմյակովի, այսպես կոչված «պայմանագիր սատանայի հետ»: «..ես երդվում ու խոստանում եմ քո կարգադրության տակ տալ մի քանի տղամարդու և կանանց, բացի այդ ես հրաժարվում եմ աստծուց ու սուրբ երրորդությունից ու ենթարկվում եմ քեզ ամբողջությամբ»,-նշված էր գրառման մեջ:

«Այս գրառումներում, ինչպես տեսնում ենք, Պերմյակովը պատմում է անհավանական պատմություններ ինչ որ պատերազմների, ամեն օր պատերազմական գործողություններին մասնակցելու, անձնական տանկ ու իր հսկողության տակ 184 զինվոր ունենալու մասին: Ի դեպ, տարբեր գրառումներում դա տարբեր կերպ է ներկայացնում՝ իր վրա կրակում են, սաղավարտն է իրեն պաշտպանում, ինքը տանկ ու այլ զինվորական մեքենաներ է պայթեցնում: Սա Վ. Պերմյակովի անձնական էջից արված գրառումներ են և անձնական գաղտնիք է պարունակում, և այս հաղորդագրությունների մասին իմացել է միայն Պերմյակովն ու այն անձիք ում հետ հաղորդակցվել է, սա հրապարակվել է միայն դեպքից հետո: Սակայն Վ. Պերմյակովի հոգեվիճակի հետ կապված ականատես եղանք նաև որ հրապարակվեցին Չիտայում իր ծառայության ժամանակ հոգեբուժական դիսպանսերում նրա գտնվելու վերաբերյալ նյութեր, բնութագիր, հոգեբույժի եզրակացությունն, ըստ որի այս անձին 3 ամսով արգելվել է զենք կրել, համարվել է վտանգավոր անձ շրջապատի համար: Հենց այս հարցերն են, որ մենք վերջում, բնականաբար, ի մի ենք բերելու և որոշակի քայլեր ենք ձեռնարկելու, քանի որ ստացվում է մի իրավիճակ, որտեղ ռուսական կողմը գիտեր, կ ամ պարտավոր էր իմանալ այս անձի հոգեվիճակի մասին, սակայն այն պայմաններում անձը ոչ միայն հայտնվել է Գյումրիում ծառայության, այլ նաև հրազեն է ունեցել, ավելին, մենակ էլ գտնվել է այն հենակետում, որտեղից էլ փախուստի է դիմել»,-հրապարակումից հետո իր դիտարկումը «Արմենպրես»-ին ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Դատական նիստի ընթացքում ներկայացվեց նաև Պերմյակովի օրագիրը, որը նա սկսել է գրել արդեն դեպքից անմիջապես հետո, կալանավայրում: Օրագիրը հայտնաբերվել է խցում խուզարկության ժամանակ ռուս քննիչների կողմից: Օրագրում, ըստ էության, Պերմյակովը ներողություն է խնդրում իր ծնողներից կատարածի համար: «Մամ ջան, խնդրում եմ ինձ ներեք, այն բանի համար, որ ես կատարել եմ այն, ինչը հակասում է իմ դաստիրակությանը: Ես էլ չեմ հասկանում՝ ինչպես դա եղավ: Խնդրում եմ՝ ինձ ներեք: Գիտեմ, որ իմ արածի համար դաժան պատժի կարժանանամ, բայց հուսով եմ՝ մի օր կհանդիպենք...»,-սա Պերմյակովի օրագրից մի հատված է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 1-ին:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրմա ն համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
Ամենադիտված