Թուրքիան դիտավորյալ է ԻՊ-ի ահաբեկիչներով լցնում ԵՄ-ն. Հորդանանի թագավոր
ԱՐԽԻՎ
Թուրքիան ԻՊ-ի հետ կապված ահաբեկիչներին Եվրոպա է ուղարկում: Այս մասին հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդուլլահը՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Independent-ը:
Միապետի խոսքով՝ «Թուրքիայում պատրաստում և Եվրոպա են ուղարկում իսլամական ահաբեկիչներին»: Բացի այդ, Աբդուլլահը ամերիկյան քաղաքական գործիչներին հիշեցրել է, որ Թուրքիան նույնպես ներգրավված է ԻՊ-ի կողմից արտադրվող նավթի գնման մեջ:
«Այն, որ ահաբեկիչներն ուղարկվում են Եվրոպա՝ թուրքական քաղաքականության մի մասն է,- ընդգծել է Աբդուլահը: - Թուրքիան Սիրիայում կրոնական որոշման է ձգտում, քանի դեռ մենք չափավոր տարրերի ենք նայում հարավում, և Հորդանանը ձգտում է երրորդ որոշման՝ առանց կրոնական բաղադրիչի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)