Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում հայտնվել է Դոնալդ Թրամփի շիրմաքարը
ԱՐԽԻՎ
Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում հայտնվել է շիրմաքար, որի վրա նշված են ամերիկացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Դոնալդ Թրամփի անունը և ծննդյան թվականը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է NY Daily News-ը:
Ենթադրվում է, որ այն տեղադրվել է մարտի 27-ին: Շիրմաքարի վրա գրված է. «Հարկադրի՛ր վեստին ատել Ամերիկան» (Make America hate again): Այս արտահայտությունը զուգադրվում է Թրամփի «Վերադարձրու Ամերիկայի մեծությունը» (Make America great again) նախընտրական կարգախոսի հետ:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ շիրմաքարը երկար չի մնացել տեղում:
Դոնալդ Թրամփն ամերիկացի միլիարդատեր է, որը հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին: Հրապարակային ելույթների ժամանակ նա քննադատում է պետության գործող ղեկավար Բարաք Օբամային, խիստ արտահայտություններ է անում արդի աշխարհի սուր հիմնախնդիրների վերաբերյալ և ոչ միանշանակ քաղաքական խոստումներ տալիս:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը