Առևանգված եգիպտական ինքնաթիռում պայթանյութ չկա. «Ալ Արաբիա»
ԱՐԽԻՎ
Եգիպտական A320 ինքնաթիռում, որն առեւանգվել Է մարտի 29-ի առավոտյան եւ այժմ գտնվում Է Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում, պայթանյութ չկա: Այ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ավելի վաղ տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ օդանավն առեւանգած Իբրահիմ Սամահան զինված Է մահապարտի գոտիով:
Առեւանգիչի քաղաքացիության վերաբերյալ տվյալները տարբերվում են: Sky News Arabia-ն նշվում Է, որ նա եգիպտացի Է: Մինչդեռ Fileleftheros թերթը գրում Է, որ 30-ամյա Իբրահիմ Սամահան լիբիացի Է, եւ որ նա ամուսնակած Է կիպրոսցի կնոջ հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)