ԱՄՆ-ն Թուրքիայի հարավային շրջաններից դուրս է բերում պաշտոնյաների ընտանիքների անդամներին
ԱՐԽԻՎ
ԱՄՆ պետքարտուղարությունը և Պենտագոնը որոշում են ընդունել Թուրքիայի հարավային շրջաններից դուրս բերել իրենց աշխատակիցների ընտանիքների անդամներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Associated Press-ը, որոշումը կապված է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հետ:
Մասնավորապես որոշումը վերաբերում է Ադանայում ԱՄՆ հյուրպատոսության, «Ինջիրլիկ» ռազմակայանում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև Իզմիր և Մուղլա նահանգներում ԱՄՆ պաշտոնյաների ընտանիքների անդամներին: Միաժամանակ շեշտվում է, որ այս որոշումը նշյալ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիների այցելության արգելք չէ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն