Կնոջ անունը չի գտել ցուցակում. ՀՀ ոստիկանությունը մեկնաբանում է
ԱՐԽԻՎ
Համացանցում հրապարակված «Կնոջ անունը չի գտել ցուցակում» հաղորդման համաձայն՝ թիվ 10/22 ընտրական տեղամասում քաղաքացիներից մեկը ցուցակում չի գտել կնոջ անունը:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
«ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածը հստակ սահմանում է նաև ՀՀ-ում հաշվառում չունեցող և բնակության վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու կարգն ու ժամկետները, համաձայն որի ՀՀ հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում՝ ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:»


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի