Խախտումների ևս երկու դեպք. Ոստիկանություն
ԱՐԽԻՎ
www.iditord.org կայքում հրապարակված «4/12 ԸԸՏ ընտրացուցակում խախտումների երկու դեպք է արձանագրվել» հաղորդման համաձայն՝ Ռոմելա Աբովյանը պարզել է, որ իր սեփականությունը հանդիսացող Արաբկիր տուն 51/6 հասցեում հաշվառված է «Տեր-Ներսիսյան Աշոտ Ալբերտի» անհատական տվյալներով անձ:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
Ընտրացուցակներում առկա անճշտությունները շտկելու կարգի և իրավական հիմքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որոնք հրապարակվել են նաև police.am կայքէջում:
Այն է՝ սեփականատերն իրավունք ունի գրավոր դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածությունում հաշվառված և բնակելի տարածության նկատմամբ տիրապետման, տնօրինման, օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի