Երկու փորձառու և մեկ անփորձ թեկնածուներից Հրազդանը քաղաքապետ կընտրի
ԱՐԽԻՎ
Այսօրվանից մեկնարկել է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի երեք կուսակցություն, երկուսը ընդդիմադիր. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» նորակազմյալ կուսակցության թեկնածու՝ Արթուր Միսակյանը և ՀՀԿ-ական, 14 տարի այդ պաշտոնը զբաղեցրած գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Նշենք, որ թեկնածուներից Սասուն Միքայելյանը 1996-99թթ. արդեն եղել է Հրազդանի քաղաքապետ, այսինքն՝ այս ընտրություններին մասնակցող թեկնածուներից միայն Արթուր Միսակյանը դեռևս առիթ չի ունեցել իրեն դրսևորելու այդ պաշտոնում:
Քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, իսկ մինչ այդ թեկնածուները պետք է Հրազդանի բնակիչներին համոզեն, թե ինչու պետք է հենց իրեն ընտրեն:
«...Հանուն քաղաքիս վերածննդի», «Որ ժպտաս, Հրազդա´ն» կարգախոսները կուղեկցեն ընդդիմադիր թեկնածուներին քարոզարշավի ընթացքում, իսկ ընտրություններից հետո ընտրված թեկնածուին կուղեկցեն Հրազդան քաղաքի խնդիրները, որոնք իրականում մտահոգիչ են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)