Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մահվան մասին լուրերը կեղծ են
ԱՐԽԻՎ
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ այսօր առավոտից անընդհատ զանգեր է ստանում իր ծանոթներից, ովքեր հետաքրքրվում են, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են իր մահվան մասին լուրերը։ «Ողջ օրը զանգում են ծանոթներս՝ այդ թվում և լրատվամիջոցներից։ Ընկերներիցս մեկը նույնիսկ զարմացել էր, որ ես եմ պատասխանում հեռախոսին։ Երեք անգամ հարցրեց՝ «Գագ դու ե՞ս»,– պատմեց ֆոտոլրագրողը՝ չկարողանալով մեկնաբանել, թե ով կարող է շահագրգռված լինել նման ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Նշենք, որ ահազանգեր ստացել է նաև Tert.am-ի խմբագրությունը։ Խմբագրություն զանգահարած քաղաքացու տեղեկության համաձայն էլ Գ. Շամշյանը սեփական տան մեջ կախվել է։ Տարածված լուրերից մեկի համաձայն էլ Գ. Շամշյանը մահափորձի է ենթարկվել Երևան–Մասիս ավտոճանապարհին։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի