Առանց քրդերի մասնակցության Սիրիայի հարցով լուծումները անկենսունակ կլինեն. ՌԴ ԱԳՆ
ԱՐԽԻՎ
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցություններում առանց քրդերի ներկայացուցիչների մասնակցության ցանկացած լուծում' կախված երկրի ապագայի հետ, անկենսունակ կլինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը սկզբից կողմ է հանդես եկել, որ քրդերը, որոնք Սիրիայում ներկայացնում են լուրջ քաղաքական ուժ և ռազմական գործողություններ են իրականացնում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, պետք է անպայման ներկայացված լինեն բանակցային գործընթացում: Ցավոք, դա մինչև հիմա տեղի չի ունեցել: Մենք դա սխալ ենք համարում»,-ասել է նա: Գատիլովը շեշտել է, որ քրդերը պետք է միանան բանակցությունների հաջորդ փուլին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)