Սոմալիում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ են սպանվել
ԱՐԽԻՎ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում դպրոցական ավտոբուսի վրա անհայտ անձանց հարձակման արդյունքում սպանվել են Ադրբեջանի, Թուրքիայի և Սոմալիի մեկական քաղաքացի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, մի քանի մարդ էլ վիրավորվել է:
Սոմալիի ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորները տեղավորվել են Մոգադիշոյի հիվանդանոցներում:
Հարձակումից հետո Աֆրիկյան միասնության անվտանգության ուժերն ուժեղացրել են վերահսկողությունը և հետաքննություն են սկսել:
Թուրքիայի ԱԳՆ-ը ցավակցություն է հայտնել սպանվածների ընտանիքներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն