Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ) Շուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ) Նեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ) Թրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ) Բռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ Զելենսկի «Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել է Քրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Առանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրություն Ամբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներին Փաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է» ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանը 

«Ղարաբաղ Տելեկոմի» տնօրենը պնդում է՝ ընկերությունը գերշահույթ չի ստանում, մենաշնորհային դիրքն էլ չի չարաշահում

ԱՐԽԻՎ

2002 թվականի փետրվար ամսից, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն սկսեց իր գործունեությունն Արցախում։ Ընկերության հիմնադիր Պիեռ Ֆատտուշի ղեկավարությամբ, ընկերությունը պարտավորվել է իրականացնել բազմազան ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել, ինչպես նաև արդիականացնել հեռահաղորդակցության համակարգը Լեռնային Ղարաբաղում՝ ապահովելով բարձր որակի սարքավորումներով, ստեղծել և զարգացնել բջջային (GSM) համակարգը և ընդլայնել ինտերնետ ծառայությունը, մատուցել նոր ու ժամանակակից ծառայություններ: «Ղարաբաղ Տելեկոմն» Արցախում մենաշնորհային դիրք ունի, միակ բջջային օպերատորն է։ Արցախի կառավարության հետ պայմանագիրը կնքվել է 25 տարով։ Այս հանգամանքն ընկերության անվան շուրջ բուռն քննարկումների տեղիք է տվել։ Ըստ այդմ՝ ընկերությունը գերշահույթ է ստանում, չարաշահում է մենաշնորհային դիրքը և այլն: Այս և այլ հարցերի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հետ։

- Պարո՛ն Օդաբաշյան, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն այս տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց է գրանցել Արցախում կապի որակը բարելավելու գործում:

- Գիտեք՝ կապի և հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկությունն այն է, որ անմիջականորեն և մշտապես առնչվում է բաժանորդին: Հետևաբար, ընկալումները և գնահատականները հիմնականում ձևավորում են հենց բաժանորդները:

Մենք աշխատում ենք՝ մեր հիմնական առաքելությունը աչքի առջև ունենալով. այն է՝ զարգացնել, ընդլայնել և արդիականացնել հեռահաղորդակցության ոլորտը ԼՂՀ-ում: Եվ հպարտությամբ կարող եմ փաստել, որ չնայած Արցախի բարդ աշխարհագրական դիրքին և ռելիեֆին՝ մենք արդյունավետորեն ապահովում ենք բջջային և համացանցային ծածկույթը հանրապետության գրեթե ողջ տարածքում:

Ներկայումս բնակչության 98 տոկոսը համացանցի հասանելիություն ունի, իսկ բջջայինի՝ 100 տոկոսը:

- Արցախում կապի որակը բավարար համարո՞ւմ եք:

- Ծառայությունների ոլորտը բնույթով չափազանց շարժունակ է, ինչը պահանջում է անընդհատ մշտադիտարկում և վերանայում: Իսկ քանի որ այդ ծառայությունների իրական հասցեատերը բաժանորդն է, ուրեմն, գործը նաև պահանջում է անընդհատ կատարելագործում և որակի բարելավում: Ընդհանրապես, որակը հարաբերական տերմին է: Եթե համեմատելու լինենք անցյալի հետ, բավականին բարելավել ենք որակը, եթե համեմատենք բազմաթիվ երկրների որակի հետ, ապա բավարար է: Ժողովրդի կարծիքն էլ հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ բավարար է: Ամեն դեպքում երբեմն տեխնիկական մանր հարցեր են ծագում, որոնք արագ լուծումներ են ստանում: Սակայն դրանք ընդհանուր որակի վրա ազդեցություն չունեն:

Այս համատեքստում մեր աշխատանքները կարելի է բաժանել երկու հիմնական մակարդակի՝ ներքին և արտաքին, որոնք անհրաժեշտաբար փոխլրացված են: Դրանք ենթադրում են ինչպես ներկազմակերպական աշխատանքների, ծառայությունների մատուցման կատարողականի շարունակական բարելավում, այնպես էլ՝ կառուցվածքային կոնսոլիդացման և ենթակառուցվածքային արդիականացման տարբեր միջոցառումներ:

Այդ առումով, շարունակաբար բարելավում ենք ծառայությունների որակը՝ ոչ միայն ըստ իրավիճակի, այսինքն՝ բաժանորդի աճող պահանջմունքների բավարարման տեսանկյունից, այլ նաև նախաձեռնողական կերպով զարգացնում ենք ծառայությունների որակի անընդհատ բարելավման մշակույթը:

- Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում Հայաստանից Արցախ զանգերն առանց ռոումինգի կատարելու ուղղությամբ:

- Անշուշտ, Հայաստանը և Արցախը մեկ հայրենիք, բայց երկու անկախ պետություններ են: Եվ քանի որ գործ ունենք փաստացի երկու առանձին պետությունների հետ, ապա, ըստ միջազգային բջջային կապի ասոցիացիայի պահանջների և թույլտվության պայմանների, մի տարածքում գործող օպերատորներից օգտվող բաժանորդները մեկ այլ տարածքում շարունակում են կապի մեջ մնալ միայն միջազգային ռոումինգ կապի միջոցով: Սրանք հաստատուն կանոններ են միջազգային հեռահաղորդակցության համակարգում: Ուստի, ներկայումս ռոումինգը հնարավոր չէ վերացնել, քանի դեռ երկու հանրապետություններում գործում են տարբեր օպերատորներ:

Այդուամենայնիվ, մենք մշտապես աշխատել ենք ռոումինգի սակագների նվազեցման ուղղությամբ: Շուրջ երեք տարի առաջ «Ղարաբաղ Տելեկոմի» և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջև բանակցությունների արդյունքում հաստատվեց ռոումինգի 45 ՀՀ դրամ/րոպե սակագինը (ներառյալ ԱԱՀ):

Այնուհետև, «Ղարաբաղ Տելեկոմի» նախաձեռնությամբ՝ «ԱրմենՏելի» և «Օրանժի» հետ բանակցություններ սկսվեցին՝ նպատակ ունենալով ապահովել ռոումինգի ծառայությունների նույն պայմանները, որ գործում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում: Երկու տարի տևած բանակցությունների արդյունքում, փաստորեն, անցած տարվա սկզբից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները ՀՀ տարածքում (նախկին 232 (հետվճարային) և 235 (կանխավճարային) ՀՀ դրամ/րոպե սակագների փոխարեն), այժմ խոսում են 45 ՀՀ դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ): Մենք, ՀՀ մեր գործընկերների հետ համատեղ, մշտապես դիտարկում ենք ռոումինգի սակագների վերանայման հնարավորությունը:

- Դժգոհություններ կան, որ ընկերությունը չարաշահում է մենաշնորհային իր դիրքը և բարձր սակագներ է սահմանում՝ ստանալով գերշահույթ: Ինչպե՞ս կբացատրեիք դա:

- Չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք՝ գերշահույթ ասելով: Մենք դիմում ենք հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ սակագները հաստատելու համար: Մեր հայտերը ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, և հաստատվում հիմնավորված ու ռացիոնալ սակագներ: Մեր սակագները խիստ կախվածություն ունեն Արցախի ռելիեֆից և բնակչության խտությունից: Մեր ռելիեֆը բավականին բարդ է, իսկ բնակչությունը խիտ է բնակված միայն Ստեփանակերտում և որոշ չափով շրջկենտրոններում:

Փորձում ենք մեր աշխատանքը հնարավորինս թափանցիկ իրականացնել, որպեսզի գործունեության բոլոր ոլորտների կողքին, մեր բաժանորդները կարողանան գնահատել ընկերության շահույթի չափը նույնպես: Մեր հաշվետվողական և թափանցիկ քաղաքականության միջոցով՝ կառավարությունը և բաժանորդներն իրենք հնարավորություն ունեն վերահսկելու, թե որքանով ենք իրագործում մեր ստանձնած պարտավորությունները և որքան ծախսեր ու եկամուտներ ենք ունենում ամեն տարի: Արդյունքում կհամոզվեք, որ բավականին ցածր շահութաբերությամբ է աշխատում ընկերությունը, ինչը վառ ապացույցն է այն բանի, որ այն չի չարաշահում մենաշնորհային դիրքը:

- Հայտնի է, որ ընկերությունը Արցախում մենաշնորհային դիրք ունի: Դա չի՞ խանգարում կապի որակի բարելավման հարցում, քանի որ չկա մրցակցություն:

- Մենաշնորհը չի նշանակում ստանձնած պարտավորությունների հարցում թերացում: Եթե մենք բջջային և համացանցային կապով ապահովել ենք Արցախի գրեթե ողջ տարածքը, եթե տարեցտարի բարելավվում է մատուցված ծառայությունների որակը և նվազում դրանց դիմաց սակագները, ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Մենք ԼՂՀ կառավարության առջև ունենք ստանձնած պարտավորություններ, ինչպես հանրապետության ամբողջ տարածքը կապով ապահովելու, այնպես էլ այն որակյալ ու մատչելի դարձնելու առումով: Ըստ նախանշված ծրագրի՝ մենք այն իրականացնում ենք:

- Մեր մրցակիցն ու վերահսկողը կառավարությունն ու բաժանորդներն են, քանի որ նրանք ունեն համապատասխան հնարավորություններն ու գործիքները կապի որակի բացերը մատնացույց անելու և պահանջելու լուծումներ: Ավելին՝ յուրաքանչյուր ընկերություն պետք է շահագրգռված լինի առավելագույնս բավարարելու իր բաժանորդների պահանջմունքները, այլապես ինքն իրեն կվնասի: «Ղարաբաղ Տելեկոմը» շարժվում է գործարար աշխարհի այդ ճշմարտությամբ, ինչն արդեն, ի լրումն կառավարության և քաղաքացիների վերահսկողական լծակների, երաշխավորում է ընկերության՝ որակի բարելավմանը միտված շարունակական ջանքերի առկայությունը:

- Կարող եք մատնանշել մի քանի ձեռքբերումներ և բացթողումներ:

- Մենք մեծապես կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացումները՝ ապահովելով նորարարական և մշտապես թարմացվող ծառայություններ մեր բաժանորդների համար: Ըստ այդմ՝ նոր ծառայություններ նախաձեռնվում են բոլոր՝ բջջային, թվային անշարժ և անլար անշարժ հեռախոսակապի, համացանցային ծառայության, այդ թվում՝ օպտիկամանրաթելային կապի և անլար համացանցային ծառայության (Wi-Fi), ինչպես նաև՝ շարժական համացանցային ծառայության երրորդ սերնդի ցանցի (3G) ապահովման ուղղություններով:

Եթե 2011 սկզբին Արցախում համացանցի արագությունը կազմում էր ընդամենը 170ՄԲ վայրկյանում, ապա այսօր այն վայրկյանում կազմում է 4.7ԳԲ: Այսինքն, 5 տարում մոտ 28 անգամ ավելացել է մատակարարվող համացանցի արագությունը: Նույն ժամանակահատվածում մոտավորապես կրկնակի աճել է նաև բջջային հեռախոսակապի բաժանորդների թիվը: Դրան զուգահեռ՝ զգալիորեն նվազել են սակագները թե՛ բջջային, թե՛ համացանցի կապերի մատակարարման համար: Թվերը խոսուն են, սակայն, մյուս կողմից, հասկանում ենք, որ միշտ էլ բաժանորդները ավելի ու ավելի ցածր սակագներ են ակնկալում. դա բնորոշ է բոլոր մարդկանց: Իսկ ահա «Ղարաբաղ Տելեկոմը», լինելով շահույթ հետապնդող ընկերություն, ունի սակագների իր նվազագույն շեմը, որից հետո ձեռնտու չէ ծառայություններ մատուցել: Սա էլ կհամարեի գլխավոր խնդիրը, որը, սակայն, օբյեկտիվ գործոններով է պայմանավորված:

Նշված ցուցանիշներից պարզ երևում է, որ «Ղարաբաղ Տելեկոմը» մեծ ներդրումներ է կատարել համացանցի ընդլայնման ուղղությամբ:

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ Արցախի լեռնային ռելիեֆը, որտեղ էլեկտրասնուցումն ու ճանապարհային պայմանները սահմանափակ են, ընկերությունը զգալի դժվարությունների է առերեսվում, որոնք բարձրացնում են սպասարկման ինքնարժեքը: Ցավոք, ծառայության խափանումներն ավելի հաճախ են տեղի ունենում, քան ցանկալի է: Այնպիսի դեպքերը, ինչպիսիք են եղանակային անբարենպաստ պայմանները, կողմնակի անձանց կողմից մալուխային գծի վնասումը և այլն, բացասաբար են անդրադառնում մեր կողմից մատուցվող համացանցային կապի ծառայությունների որակի վրա: Բացի այդ, երբեմն այդպիսի խափանումների պատճառ են հանդիսանում նաև հանրապետության սահմաններից դուրս տեղի ունեցած վթարները: Այդ իսկ պատճառով մենք անընդհատ հետևում ենք մեր բոլոր ցանցերին՝ նպատակ ունենալով ստեղծել պահուստային պայմաններ և հուսալիություն՝ երրորդ կողմի ազդեցության ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ը կոչ է անում ընդլայնել միջազգային համագործակցությունը պարենային անվտանգության ոլորտումԵվրամիությունը քննարկում է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններըՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՄերձավոր Արևելքում լարվածության աճը շարունակում է մտահոգել միջազգային հանրությանըՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըԱրյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմինԽիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն հայկական կաթնամթերքի համար կբացի իր դռները․ Գիգոյան (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ Պավել Դուրովին միջազգային հետախուզում հայտարարելու հարցը դեռ քննարկման փուլում էԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականՃապոնիայի բնակչությունը 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնիցՓորձագետը «Պոսեյդոն»-ն անվանել է Ռուսաստանի ամենակործանարար զսպման միջոցներից մեկըԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիՓորձագետը նշել է, թե ԱՄՆ-ում ովքեր են համարվում Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներըԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերինՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանRadarOnline․ Թոմ Քրուզը ծանր է տարել դստեր՝ իր ազգանունից հրաժարվելու որոշումըՇուտով կասեն՝ եթե խաղաղ ժամանակներում նման ողբերգական դեպքեր են լինում՝ եկեք բանակ չունենանք (տեսանյութ)Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանը Ռուսաստանից 2,3 միլիարդ դոլարի ձուկ և ծովամթերք է գնելՆեթանյահուն մերժել է Զելենսկու առաջարկը. Փաշինյանի արձագանքը՝ Պուտինի կողմից շնորհավորանք չստանալուն (տեսանյութ)Ջանես Նազարյանը դարձել է Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարահի առաջնության ոսկե մեդալակիրԱտամնաբույժը զգուշացրել է ամառային մեկ սովորության վտանգավոր հետևանքների մասինԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալMash․ Ալլա Պուգաչովան կարող է զրկվել Յուրմալայում վարձակալած առանձնատնիցՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափԻրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքի վրա հարձակումները20 տարի անց Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցԳիտնականը զգուշացրել է մեղուների ոչնչացման մասին Եվրոպայում աննորմալ շոգի պատճառովԹրամփը կոտրած տաշտակի առաջ կանգնեցրեց Ալիևին և Էրդողանին․ Գրիգոր Բալասանյանը՝ TRIPP+-ի մասին (տեսանյութ)Զելենսկին ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ 300 Patriot հրթիռԲռնագանձումներ՝ Քոչարյանից, Ծառուկյանից. Թրամփը կողմ է, Պուտինը՝ ոչ․ ԶելենսկիԻրանի նահանգը հրթիռային հարվածի տակ է հայտնվել«Lori Peak»-ում հարսանիքից հետո զանգվածային թունավորում է գրանցվել․ օբյեկտի գործունեությունը կասեցվել էՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց․ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելԲուլղարիան ցանկանում է Լեհաստանից գնել ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված էին Ուկրաինայի համարՆյու Յորքում լեգեոներների հիվանդության բռնկման պատճառով վեց մարդ է մահացելՊավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արելԱռանց մանկական նստատեղի մեքենա վարելու համար կազմվել է ավելի քան 7 հազար արձանագրությունՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկացի զինվորները շուտով կարող են զրկվել իրենց հեռախոսներիցԱմբերդի նախկին ղեկավարը համայնքային 9 հողակտոր է օտարել իրեն և հարազատներինՓաշինյանը՝ ՌԴ ղեկավարության հետ երկխոսության մասին․ «Այլընտրանքներ չունենալու դարաշրջանը փակված է»Հութիները կարող են վճարներ սահմանել Կարմիր ծովով անցման համար նախատեսված նավերիցՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Զախարովայի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությանըՊերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրաՎրաստանի Ազգային բանկը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԻրանի դեսպանատունը հրապարակել է Թրամփի՝ մատուցողի կերպարով արհեստական բանականությամբ ստեղծված պատկերԼավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանի բնակչությանը տրամադրել իշխանությունների դեմՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն
Ամենադիտված