Ընտրախախտումներ թիվ 30 ընտրատարածքում
ԱՐԽԻՎ
Թիվ 30/18 ընտրատեղամասում Կոնգրեսի վստահված անձինք 2 տիպի խախտում են արձանագրել: Քաղաքացին օգնել է մեկ այլ քաղաքացու, որը պատճառաբանում էր, թե լավ չի տեսնում, քվեարկել վերջինիս փոխարեն, սակայն հանձնաժողովի քարտուղարը օգնող քաղաքացու տվյալները չի գրանցել գրանցամատյանում: Կազմվել է արձանագրություն:
Նույն ընտրատեղամասում Կոնգրեսի վստահված անձը հանձնաժողովի քարտուղարի ձեռքում տեսել է մի քաղաքացու անձնագիր, ում տերը առավոտյան քվեարկել է: Այդ պահին քարտուղարը խորհրդակցելիս է եղել ՀՀԿ-ի վստահված անձի հետ: Երբ Կոնգրեսի վստահված անձը փորձել է տեսնել անձնագիրը եւ ասել է, որ խախտման վերաբերյալ արձանագրություն կկազմի, վստահված անձը վերցրել է անձնագիրն ու փախել: Փաստը նկատել են նաեւ տեղամասի հսկողությունն իրականացնող ոստիկանները: Առկա է տեսանյութ: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, դիտորդներ, լրագրողներ:
30/04 տեղամասում Կոնգրեսի վստահված անձը արձանագրել է, որ իր սեփական տան հասցեով ընտրացուցակում գրանցված է նաեւ տան նախկին սեփականատիրոջ անունը, ով պարզվել է' նաեւ եկել եւ քվեարկել է: Վստահված անձը բողոք է ներկայացրել հանձնաժողովի նախագահին, ով ստորագրել է բողոքի տակ:
Աղբյուր՝ Աշոտ Մանուկյանի նախընտրական շտաբ


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի