Հայկական զինուժը շրջափակման մեջ է վերցրել 5 ադրբեջանական տանկ. «Ինտերֆաքս»
ԱՐԽԻՎ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ հայկական զինված ուժերը շրջափակման մեջ են վերցրել 5 ադրբեջանական տանկ:
Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ԼՂ ուժային կառույցների աղբյուրը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի հմուտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի հյուսիս-արևելյան ուղղությամբ «կաթսա» է առաջացել, որում հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի 5 տանկ:
Քայլեր են ձեռնարկվում դրանք գրավելու կամ ոչնչացնելու ուղղությամբ»,- ասել է գործակալության աղբյուրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)