Անհրաժեշտ է պարզել՝ ով է մեղավոր, որ այդ անհանգիստ տարածաշրջանում մարդիկ շարունակում են տառապել, և արյուն է թափվում. Պետդումայի փոխխոսնակ
ԱՐԽԻՎ
Տրամաբանական կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անցկացնել Մոսկվայում՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը՝ մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրումը:
«Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ տրամաբանական կլիներ բանակցային հարթակ ստեղծել Մոսկվայում՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Անհրաժեշտ է նաև հետաքննություն սկսել և պարզել, թե ով է մեղավոր, որ այդ անհանգիստ տարածաշրջանում մարդիկ շարունակում են տառապել և արյուն է թափվում»,- ասել է Ռոմանովիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)