ԵԱՀԿ գործող նախագահն ակտիվ ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ
ԱՐԽԻՎ
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, ԵԱՀԿ գործող նախա գահը կրկին կոչ է արել կողմերին դադարեցնել թշնամական գործողությունները:
«ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ակտիվ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման նպատակով: Նա խստորեն մտահոգված է ստեղծված իրավիճակով, քանի որ հրադադարի խախտումները հասել են նոր որակական մակարդակի նախկին տարիների համեմատությամբ»,- նշված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)