Օլանդն իր խորը մտահոգությունն է հայտնել ԼՂ-ում սահմանային միջադեպերի առնչությամբ
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով ծավալված գործողություններին, իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:
Օլանդը կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև «անհապաղ, համընդհանուր և տևական ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»:
Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստանի և Ադրեջանի նախագահներին ընդունել էր 2014թ., վերահաստատել է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան