Դևիդ Լիդինգտոնը հորդորել է շփման գծում դադարեցնել կրակը
ԱՐԽԻՎ
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը հորդորել է կողմերին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տեղադրվել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում: «Ես ցնցված և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռիվների աճի և մարդկային կյանքերի կորուստի առնչությամբ: Կարևոր է, որ կողմերը շուտափույթ կերպով դադարեցնեն կրակը և հետագայում զսպվածություն ցուցաբերեն: Ես հորդորում եմ թե Հայաստանին, թե Ադրբեջանին գործել կառուցողական և ինտենսիվ կերպով' Մինսկի խմբի առաքելության միջոցով հասնելու բանակցային խաղաղ կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)