ԳՖՀ են ժամանել առաջին սիրիացի փախստականները Թուրքիայի հետ համաձայնագրի շրջանակներում
ԱՐԽԻՎ
Թուրքիայից առաջին սիրիացի փախստականներով ինքնաթիռը, որոնք օրինականորեն կարող են մնալ Եվրամիությունում ըստ Անկարիայի եւ Բրյուսելի միջեւ կնքված համաձայնագրի, առավոտյան ժամանել Է Հանովեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Գերմանիայի տեխնիկական աջակցության գերատեսչո ւթյան ներկայացուցիչը:
Վարձաչվերթով ժամանած հանրանավում եղել են 24 սիրիացիներ: Նրանց կհասցնեն Գյոտինգենի մերձակա Ֆրիդլանդ բնակավայրի փախստականների նախնական տեղավորման կենտրոն:
Ապրիլի 4-ին Գերմանիա կժամանի եւս 18 մարդ, որոնց փոխանակել են «մեկը մեկով» սկզբունքով, որն Անկարայի եւ Բրյուսելի միջեւ կնքված համաձայնագրի գլխավոր կետերից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)