Ուրուգվայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնում ԼՂ տարածաշրջանում սրացող բռնությունների կապակցությամբ
ԱՐԽԻՎ
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությա ն մեջ նշվում է. «Ուրուգվայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սրացող բռնությունների կապակցությամբ, որոնց հետևանքով կան բազամթիվ զոհեր, ներառյալ քաղաքացիական բնակչությունը: Այս գործողությունները 1994 թվականին ձեռքբերված հրադադարի կոպիտ խախտում են, որի կապակցությամբ Ուրուգվայը, մերժելով ուժի կիրառումը' կոչ է անում կողմերին հարգել հրադադարի համաձայնագիրը, վերջ դնել ռազմական գործողություններին, նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և ուղիներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)