Դեմոկրատ կոնգրեսականը դատապարտում է ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները
ԱՐԽԻՎ
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ Ջիմ Կոստան կոչ է արել Ադրբեջանին և նրա իշխանություններին դադարեցնել բռնությունների աճն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր հայտարարության մեջ Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականը նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հանձնառու չէ խաղաղության և կայունության:
«Ես դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները: Շուրջ 20 հայ զինվոր և 5 քաղաքացիական անձինք կորցրել են իրենց կյանքերն անիմաստ բռնությունների հետևանքով: Այս պարագայում ինձ համար շատ կասկածելի է Ալիևի՝ խաղաղության հասնելու ցանկության մասին հայտարարությունը»,- նշել է կոնգրեսական Կոստան:
Դեմոկրատ գործիչը հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը կաշխատի Մինսկի խմբի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ հարձակումների դադարեցման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)