Կոնգրեսի Լատինական հանձնախմբի ղեկավարը դատապարտում է ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան
ԱՐԽԻՎ
ԱՄՆ Կոնգրեսի Լատինական հանձնախմբի ղեկավար, հանրապետական Լինդա Սանչեսը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան և Իլհամ Ալիևին կոչ արել վերադառնալ հրադադարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ զինվորներ և քաղաքացիական անձինք են մահացել:
«Բռնությունների նմանատիպ աճը վտանգում է ողջ տարածաշրջանը ներառել արյունալի հակամարտության մեջ: Ադրբեջանին կոչ եմ անում պահպանել հրադադարը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղի դեմ թշնամական գործողությունները»,- շեշտել է Լինդա Սանչեսը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն