ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումը
ԱՐԽԻՎ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են: Այս մասին Բեռլինում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մեր անմիջական ջանքերն այս պահին պետք է կենտրոնան հրադադարի կայունացման և լարվածության աճի նոր թափը կանխարգելելու ուղղությամբ: Ռազմական գործողությունները պետք է արդյունավետորեն և կայուն կերպով դադարեցվեն: Այս առումով ես ողջունում եմ համանախագահների այցը տարածաշրջան: Ես անմիջական շփման մեջ եմ կողմերի և այլ միջազգային դերակատարների հետ»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը