«Հայաստանի եվրոպացի բարեկամները»-ը ողջունել է ԵԺԿ հստակ արձագանքը շփման գոտում ստեղծված իրավիճակին
ԱՐԽԻՎ
Բրյուսելյան «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը (EuFoA, www.EuFoA.am) ողջունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների դադարեցման կոչով բանաձևի ընդունումը: «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան հայտարարելէ, որ «ողջունելի է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից նման արագ և հստակ արձագանքը ստեղծված իրավիճակին»:
«Հուսանք, որ եվրոպական մյուս կարևոր ինստիտուտները ևս կհետևեն ԵԺԿ օրինակին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այս բանաձևը կարևոր նշանակություն ունի, քանի որ խաղաղության հաստատման բանակցություններում Լեռնային Ղարաբաղին ներկայացնում է որպես բանակցող կողմ: Նշված բանաձևում նաև կոչ է արվում երկու կողմերի զինված ուժերը անհապաղ վերադարձնել իրենց նախնական դիրքերի, ինչպես որ դրանք եղել են ապրիլի 1-ի դրությամբ՝ հղում կատարելով բազմաթիվ այլ եվրոպական կառույցների:
«Վերջապես, բանաձևում նաև նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով և վերահաստատում է «պատրաստակամությունը վերադառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների ձևաչափին՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից: Արդեն իսկ երկու կողմերից կան տասնյակ զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ: Ի հավելումն հրապարակվում են բազմաթիվ դեպքեր ադրբեջանական բանակի կողմից խաղաղ բնակիչներին խոշտանգելու մասին»,- նշել է Օչոան:
ԵԺԿ-ն նշված բանաձևն ընդունել է Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովի ընթացքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)