Թուրքերը խոստովանում են, որ մասնակցել են Հայաստանի դեմ կիբեռհարձակումներին
ԱՐԽԻՎ
Լեռնային Ղարաբաղում ռազմական ագրեսիա սանձազերծած Բաքվին աջակցություն են ցուցաբերել նաև թուրք հաքերները՝ մասնակցելով Հայաստանի դեմ իրականացվող կիբեռհարձակումներին: Այս մասին բացահայտորեն հայտնում է թուրքական «Sabah» թերթը:
«Թուրք հաքերների կողմից շոկ Հայաստանին» վերնագրով հրապարակված նյութի մեջ աղբյուրը տեղեկացնում է, որ «Aslan Neferler Tim» թուրքական հաքերային խումբը մի շարք կիբեռհարձակումներ է գործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնական կայքերի վրա:
«Հաքերական այս խումբը սոցցանցերում հայտարարություն է տարածել այն մասին, որ հետագայում ևս շարունակելու է Հայաստանի դեմ ուղղված կիբեռհարձակումները՝ ավելացնելով դրանց քանակը»,- գրում է «Sabah»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)