Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին խստորեն հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը
ԱՐԽԻՎ
Ֆրանսիան ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության կողմերին խստորեն հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը: «Կարևոր է, որ բանակցությունները վերսկսվեն Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ հասնելու հակամարտության կայուն, տևական և բանակցված կարգավորմանը միջազգային իրավունքի շրջանակներում»,- նշված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն