Սիրիական օդուժը հումանիտար օգնություն է հասցրել պաշարված Դեյր Զոր
ԱՐԽԻՎ
Սիրիայի ռազմաօդային ուժերի ռազմափոխադրական ավիացիայի անձնակազմը ռուսական կործանիչների աջակցությամբ սննդամթերք է հասցրել Դեյր Զոր քաղաք, որը պաշարված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը:
Գերատեսչության տվյալներով՝ միջազգային հումանիտար կազմակերպությունները մի քանի ամիս շարունակ ապարդյուն փորձում են օգնություն հասցնել պաշարված Դեյր Զոր, որտեղ շուրջ 200 հազար բնակիչներ սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր կարիք ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)