Համանախագահներ հանդիպումներ են ունեցել ԼՂ բարձրագույն ղեկավարության հետ
ԱՐԽԻՎ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ քայլերը: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը , այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«Մենք երեկ եղել ենք նաև Բաքվում, հանդիպել ենք Ադրբեջանի ղեկավարության հետ, քննարկել հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու անհրաժեշտ քայլերը: Նույն հարցը քննարկել ենք նաև այսօր Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, զինվորականների հետ»,- ասաց Պոպովը:
Ռուս համանախագահը հայտնեց, որ վաղը Ստեփանակերտում հանդիպում են ունենալու Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: «Այնուհետև մեկնելու ենք Երևան, որտեղ կհանդիպենք Հայաստանի նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ»,- տեղեկացրեց Իգոր Պոպովը:
Դեսպան Պոպովը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերին' ընդգծելով, որ իրենց այցը դեռ ավարտված չէ, ուստի հավելյալ ոչինչչունի տեղեկացնելու:
Շաբաթ օրը' ապրիլի 9-ին, համանախագահները Երևանում հանդես կգան ասուլիսով, որի ընթացքում կպատասխանեն բոլոր հուզող հարցերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)